Այծեղջյուրները բավականին միստիկ ու փակ մարդիկ են, և նրանց հետ այդքան էլ հեշտ չէ: Նրանց հետ առաջին հադիպումը, ինչպես ընդունված է, միշտ բացասական է լինում, սակայն պետք չէ շտապել ու եզրակացություններ անել, նրանց տեսակի մասին: Հիմա ամեն ինչ կապացուցվի:
Նրանք հոգ են տանում մարդկանց մասին
Նրանք միշտ հոգ են տանում նրանց մասին, ովքեր իրենց համար շատ թանկ են: Երբեք տարբերություն չեն դնում:
Անկողնում ուղղակի կրակ են
Սեռական հարաբերությունները նրանց հետ երբեք ձանձրալի չեն լինում: Նրանք սիրում են լինել անկանխատեսելի ու անսպասելի:
Նրանք չափազանց գաղտնապահ են
Նրանք շատ են վախենում իրական զգացմունքներից: Վախենում են նույնիսկ ցույց տալ, թե ինչ են զգում դիմացինի նկատմամբ: Վախենում են կորցնել և ցավեցնել իրենց համար հարազատ մարդկանց:
Նրանց համար դժվար է սիրուց խոսել:
Հաճախ են քննադատում դիմացինին
Այս մարդիկ ձգտում են միշտ հասնել իդեալական արդյունքի: Նրանք պերֆեկցիոնիստ են և դիմացինից էլ նույնն են պահանջում:
Երբեք դավաճանությունը չեն ներում
Նրանց համար մեծ հարված է դավաճանությունը: Ի՞նչ կլինի, եթե նրանք իմանան զուգընկերոջ դավաճանության մասին: Բաժանումը պատրաստ է:
Մեծ ժամանակ են հատկացնում աշխատանքին
Այծեղջյուրներն այն մարդիկ են, ովքեր երկար ժամանակ կարող են տրամադրել աշխատանքին և չփոշմանեն դրա համար: Աշխատում են նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին:
Կարողանում են կառավարել զգացմունքները
Փորձում են ամեն ինչ կառավարել: Դիմացինը երբեք չի կարող կռահել, թե ինչ է կատարվում նրանց ներսում:
Նրանք բարձր ստանդարտների տեր մարդիկ են
Նրանք հստակ գիտեն, թե ինչ է իրենց պետք:
Այծեղջյուրները չափազանց զգույշ են
Նրանք ընկերներ ընտրելիս շատ երկար են մտածում: Միանգամից մարդկանց չեն վստահում ու չեն հավատում: Զուգընկերներին նույնպես ընտրում են շատ դանդաղ՝ ուսումնասիրելով նրանց:
Չափազաանց շրջահայաց են
Սիրուն լուրջ են մոտենում: Երբեք թույլ չեն տալիս, որ զգացմունքերը կառավարեն իրենց: