Ինչեր ասես, որ չես հանդիպի հայտնի թանգարաններում. վերջերս արվեստաբանները գտել են հայտնի «Մոնա Լիզա» նկարի մերկ տարբերակը, որն աննախադեպ իրարանցում է առաջացրել արվեստաբանների ու մշակութաբանների շրջանում։ Արդյունքում նրանք եկել են երկու եզրահանգման. 

1. Այս «Մոնա Լիզայի» մերկ տարբերակը նկարվել է դա Վինչիի աշակերտներից մեկի կողմից, ով աշխատել է դա Վինչիի արվեստանոցում, ու նկարի այս տարբերակին դիպչել է նաև դա Վինչիի ձեռքը։ 

2. Այս մերկ տարբերակը նկարել է հենց նկարիչը որպես էսքիզ, որով էլ առաջնորդվել է իրական նկարը նկարելիս։ 

Առհասարակ, շատերը հակված են հենց երկրորդ տարբերակին։ Ակնհայտ է, որ նկարը նկարվել է հենց նույն ժամանակահատվածում, ինչ ժամանակահատվածում որ նկարվել է իրական նկարը։ Ենթադրվում է, որ դա Վինչին ուղղակի ստեղծել է նկարի նախնական տարբերակը, որով էլ պետք է առաջնորդվեր իրական տարբերակը նկարելիս։ 

Ենթադրվում է անգամ, որ հայտնի նկարիչն ուղղակի նկարել է այս էսքիզը, որ այն հետո կցի իր նկարին ու երկու նկարներն էլ հանձնի պատվիրատուին։ Այս առումով չի բացառվում, որ հանճարը դիմել է իր աշակերտներից որևէ մեկին, որպեսզի նա օգնի իրեն էսքիզը պատրաստելու հարցում կամ շարունակի այն, մինչ ինքը կնկարի օրիգինալը։ 

Սակայն փաստը մնում է փաստ, որ նկարները, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե մասամբ իդենտիկ են։ Հատկապես մշակութաբաններին զարմացրել է ծանոթ հայացքը, նույնատիպ ժպիտն ու ձեռքերի դիրքը, որն այնքան նման է իրական «Մոնա Լիզայի» ձեռքերի դիրքին, որ անհնար կլինի այն շփոթել որևէ այլ նկարի հետ։ 

Մոնա Լիզա նկարի շուրջ առեղծվածներն ու փնտրտուքները գնալով ավելի շատանում են, փոխարենը հանդարտվեն։ Հանճարեղ նկարիչը մահացավ՝ այդպես էլ մեծ հարցականներ թողնելով բոլոր ժամանակների ամենասկանդալային ու ամենաճանաչելի նկարներից մեկի շուրջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել