Tert.am-ը գրում է.

Մի քանի հանգամանք հաշվի առնելով՝ կողմ եմ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն՝ գրավ սահմանելուն: Այս մասին «Մարտի 1-ի» դատավարության ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանը:

«Հանրապետության երկրորդ նախագահը գտնվում է անհավասար պայմաններում: Մեծ հարգանք տածելով դահլիճում նստած զոհերի հարազատների նկատմամբ՝ պետք է ասեմ հետևյալը. հոդվածի մեղադրանքի քննարկումը կապ չունի որևէ տուժողի հետ, ներգործության արդյունքում հարազատ կորցնելու հանգամանքն այսօր այստեղ չի քննարկվում»,– ասաց նա:

«Ես մեկ անգամ ասել եմ՝ եթե խոսում ենք «Մարտի 1»–ի իրադարձության մասին, հաշվի առնելով այն հոդվածը (սահմանադրական կարգի տապալում – Tert.am), որը դրված է, հենված է հանրապետության 3 նախագահների գործունեության վրա. մի նախագահն ընտրվել էր, մյուս նախագահը դա չէր ընդունում, մյուս նախագահն էլ պետք է կարգուկանոն հաստատեր հանրապետությունում և այդ ամենը ինչ-որ կերպ փոխանցեր հաջորդ ընտրված նախագահին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել