Ռեփերի իններորդ սկավառակը միանգամից նվաճել է երաժշտական բարձունքը: Եվ սա անձնական ռեկորդ է: «Jesus Is King»-ը ութերորդ ստուդիական ալբոմն է Քանյե Ուեսթի կարիերայում, որը դառնում է վարկանիշային աղյուսակի առաջատարը:
Տարվա գլխավոր և, իհարկե, սպասվող իրադարձություններից մեկը «Jesus Is King»-ի թողարկումն էր: Դրա երկար նախապատրաստական աշխատանքները այժմ լիովին արդարացված են. Billboard 200 չարթում ալբոմը առաջին հորիզոնականում է, առաջին շաբաթվա ընթացքում վաճառելով 264 հազար օրինակ:
Սա կրկնում է Էմինեմի ռեկորդը, որի ութ ալբոմները մեկնարկը սկսել են չարթի առաջին հորիզոնականից: Միայն J-Z-ին է հաջողվել ավելի լավ արդյունք գրանցել. միանգամից չարթի առաջին տողում են հայտնվել նրա 14 ալբոմները, գրում է Billboard- ը:
Միևնույն ժամանակ, վարձույթում ոչ պակաս հաջողություն ունի նաև Քանյե Ուեսթի համանուն «Jesus Is King» կարճամետրաժ ֆիլմը: Չնայած այն ցուցադրող էկրանների սահմանափակ քանակին՝ հասույթը գերազանցել է մեկ միլիոն դոլարը: