Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով որպես տուժողի ներկայացուցիչ դատարան էր ներկայացել Մարինա Պողոսյանը, որը հանդես է գալիս որպես իրավապաշտպան։ Վերջինս դատարանում հայտնեց, թե իր շահերը դատարանում ներկայացնելու համար իրեն դիմել է տուժող Սուրեն Հովհաննիսյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը դեմ արտահայտվեց՝ մեջբերելով փաստաբանության մասին օրենքը, Արամ Օրբելյանն էլ ասաց, որ սույն գործով դատավարական ներկայացուցիչ չի կարող լինել հասարակական կազմակերպության ներկայացուցիչ։

Այդուհանդերձ՝ դատարանը հայտարարեց, որ Մարինա Պողոսյանը ներգրավվում է որպես տուժողի ներկայացուցիչ, բայց որպես քաղաքացի եւ ոչ թե որպես ՀԿ ներկայացուցիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել