«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում «Այաքսի» հետ այսօր՝ նոյեմբերի 5-ին կայանալիք խաղի սպասելիքներից:

««Այաքսը» շատ լավ թիմ ունի, որն այս խաղին մոտենում է հրաշալի ձեռքբերումներով: Նրանք հաղթել ենք իրենց բոլոր խաղերը, և մենք խաղացողների հետ հասկանում ենք, որ պետք է մեր առավելագույնը ցուցադրենք, որպեսզի արդյունքի հասնենք:

Մենք ցուցադրել ենք այդ առավելագույնը, բայց, կարծում եմ, կարող ենք էլ ավելի լավ խաղալ: Այսօր պետք է ցուցադրենք մեր ամենաբարձր մակարդակը», – Լեմպարդի խոսքերն է մեջբերել «Չելսիի» մամուլի ծառայությունը:

«Չելսի» – «Այաքս» խաղը կկայանա այսօր կեսգիշերին: Հանդիպումը ցուցադրվելու է Armenia TV-ի ուղիղ եթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել