Yerkir.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել ենք, որ իշխանական շրջանակներում առավոտից ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ հրաժարականի դիմում է գրել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: ՎՊ մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը թեեւ հերքել է տեղեկատվությունը, բայց իշխանական մեր աղբյուրները շարունակում են վստահեցնել, որ Իշխան Զաքարյանի հրաժարականը միանշանակ է, ու թեեւ ինֆորմացիոն այս արտահոսքը այն այսօր կարող է կանխել, բայց, որ նա երկար չի պաշտոնավարի, փաստ է:
Հարկ ենք համարում նշել, որ եթե ՎՊ նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են ՎՊ նախագահի հրաժարականի դեպքում, ապա հրաժարականի մասին դիմումը տրվում է ԱԺ նախագահի անունով` նախապես տեղեկացնելով ՀՀ նախագահին:
ՎՊ նախագահը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը ներկայացնում է ԱԺ նախագահին, որն այն հրապարակում է ԱԺ առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո` 15 oրվա ընթացքում, ՎՊ նախագահը ԱԺ նախագահին ներկայացված գրավոր դիմումով հետ է վերցնում, ապա ԱԺ նախագահն առաջիկա նիստում ԱԺ-ին տեղեկացնում է այդ մասին, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է ԱԺ նախագահը` այդ մասին տեղեկացնելով ՀՀ նախագահին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ