Hraparak.am-ը գրում է.

Բարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի է ունեցել  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդության քննությունը։ Սակայն նիստը հետաձգվել է՝ նախարարի ներկայացուցչի միջնորդությամբ․ նրանք պետք է ծանոթանային դատավոր Աշոտ Խաչիկյանին նկատողություն տալու ԲԴԽ-ի որոշմանը։ 

Նշենք, որ Աշոտ Խաչիկյանի գործով ԲԴԽ-ն այսօր որոշում էր կայացրել՝ հայտարարելով նկատողություն։ Նախարարությունը ցանկություն է հայտնել ծանոթանալ Խաչիկյանի վերաբերյալ որոշմանը, որովհետեւ այդտեղ կարող է լինել կարգապահական վարույթ հարուցելու ժամկետների հետ կապված մեկնաբանություն, որը կարող  է բարելավել դատավորի վիճակը։ 

Մենք տեղեկացանք, որ դատավոր Ներսիսյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել քաղաքացիական գործով կայացված, դեռեւս հիմնավորված եւ պատճառաբանված չլինելու հիմնավորմամբ, ինչպես նաեւ դատավորի կողմից խախտվել են վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները։

Դատավորը նիստին եւս ներկա է եղել, սակայն որեւէ բան չի ասել։ Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, ժամը 15։00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել