«Խորը վեցը» («The Deep Six»). այսպես էր կոչվում Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ հայտնի ամերիկյան ֆիլմը, որում Հոլիվուդի պատմության մեջ առաջին անգամ հայալեզու էպիզոդ է հայտնվել։

Ֆիլմի հերոսներից մեկը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավաստի Ահարոն Սլոբոջյանը, ում դերը ստանձնել էր հայկական ծագում ունեցող ամերիկացի դերասան և երաժիշտ Ռոս Բաղդասարյան ավագը, իր ծառայակիցներից մեկին հրավիրում է մի հաստատություն, որտեղ հյուրերին հյուրասիրում են հայկական տոլմա, քյուֆթա և այլ ուտեստներ։

Հայերեն խոսքը լսվում է ռեստորանում նկարահանված էպիզոդի այն հատվածում, որտեղ Սլոբոջյանը մաքուր հայերենով հյուրերին է ներկայացնում իր զինակից ընկերներին։

«Ընկերնե՛ր, եկե՛ք ցույց տանք մեր ընկեր նավաստիներին, թե ինչ է իրենից ներկայացնում իսկական հայկական հյուրընկալությունը»,- անգլերենին անցնելով՝ ասում է ֆիլմի հերոսը։

«The Deep Six»-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ամենահայտնի հոլիվուդյան կինոնկարն է։ Այն էկրաններին է հայտնվել 1958 թ.։ Ֆիլմի ռեժիսորը Ռուդոլֆ Մատեն է։ Կինոնկարի գլխավոր հերոսն ու պրոդյուսերը հոլիվուդյան լեգենդ Ալան Լեդն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել