Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում «ահաբեկիչներից մաքրված» տարածքներում տարվող ականազերծման աշխատանքների ընթացքում մեկ թուրք զինվոր է զոհվել։

Մինչ այս՝ թուրքական բանակը, ըստ թուրքական աղբյուրների, 7 զոհ և 95 վիրավոր էր ունեցել ռազմագործողության իրականացման ընթացքում։

«Սիրիական ազգային բանակ» ընդդիմադիր խմբավորումը, որի զինյալները կռվում էին թուրքական բանակի կողմից,  ունեցել է 96 զոհ, վիրավորում է ստացել 374 զինյալ։

Խաղաղ բնակչության շրջանում զոհվել է 20 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել