Tert.am-ը գրում է.

Արսեն Բաբայանը ոչ մի ակնկալիք չունի Ավետիք Իշխանյանի և Արտակ Բեգլարյանի անձնական երաշխավորությամբ իրեն ազատ արձակելու գործընթացից` նկատի ունենալով, թե ինչ ապօրինություններով են իրեն մեղադրանք առաջադրել ու ազատությունից զրկել: Այս մասի Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանն` անդրադառնալով իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի (անձնական կարգավիճակով)` քրեական հետապնդման մարմիններին ուղղված գրավոր դիմումին, որով վերջիններս պատրաստակամություն են հայտնել իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորել Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։

«Մենք՝ պաշտպաններս նույնպես չենք կարող ասել`ինչ ակնկալիք կարող ենք ունենալ. եթե իրավապահ մարմիններն օրենքով սահմանված կարգով ղեկավարվեին, Արսեն Բաբայանին ոչ մեղադրանք առաջադրած կլինեին, ոչ ազատությունից կզրկեին: Այժմ էլ, եթե օրենքով ղեկավարվեն, առնվազն պետք է անհապաղ ազատ արձակեն Բաբայանին, և դադարեցնեն քրեական հետապնդումը»,-ասաց Սահակյանը:

Վերջինս ընդգծեց, որ ներկա իրավիճակում նման սպասելիքներ չունեն: «Այդ պատճառով կներկայացնենք բոլոր հնարավոր միջնորդությունները, բողոքները, որպեսզի սպառենք ներպետական ատյանները»,-ասաց փաստաբանը` նշելով, որ ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել