Որպես հուշում․․․
1. Հունվարին ծնված տղամարդը
Հունվարին ծնված տղամարդը օժտված է անհավանական ուժեղ կամքով: Նրանք ի ծնե առաջնորդներ են՝ արտակարգ զարգացած վերլուծական մտածելակերպի ունակություններով:
Այդպիսի տղամարդուն կարելի է վստահել, քանի որ նա ուղիղ է և չի կարողանում ստել: Նա խուսափում է հեշտ նյարդայնացող և շատ պահանջող մարդկանցից:
Եթե դուք նրան հասկացնել տաք, որ դուք բավական համբերատար եք, ապա շուտով կհայտնաբերեք, թե ինչպես է այդ մարդը էգոիզմը մի կողմ թողնում, որպեսզի հոգա Ձեր մասին:
2. Փետրվարին ծնված տղամարդը
Այս տղամարդիկ միաժամանակ և՛ ուժեղ են, և՛ զգայուն: Չնայած անհանգստանում են սեփական ապագայի համար, արագ են մտածում և կայծակնային արագությամբ էլ որոշումներ են կայացնում:
Փետրվարին ծնված տղամարդիկ հագնվում են բավական համեստ և ճաշակով:
Նրանք գիտեն ինչպես փող վաստակել ապրելու համար: Սակայն նրանք ունեն մեկ վատ գիծ․ նրանք գրեթե միշտ անտեսում են շրջապատի խորհուրդները: Չնայած ընտանիքը նրա համար մի ամբողջ աշխարհ է, նրանց ժամանակ է հարկավոր, որպեսզի ժամանակ առ ժամանակ միայնակ մնան:
Բացի դրանից՝ այս տղամարդիկ ազնիվ են և իրոք արժանի են վստահության: Արդյո՞ք այլ բան հարկավոր է:
3. Մարտին ծնված տղամարդը
Մարտին ծնված տղամարդը միշտ ձգտում է լավագույնին: Նրա մոտ լավ է զարգացած ինտելեկտը: Նա չի սիրում արկածներ, բայց եթե հմտորեն նրան մոտիվացնեն, ապա դեմ չի լինի ընդլայնել սեփական հայացքներն ու փորձը:
Քննադատությունը բավական ուժգին է նրանց վիրավորում, և նրանք հաճախ գտնում են, որ արժանի չեն դրան: Նույն ժամանակ նրանց էնտուզիազմին կարելի է նախանձել, և նրանք միշտ մտածում են հաջողության մասին: Նրանք կարգապահ են և նույնը սպասում են նաև ուրիշներից:
Հարաբերություններում այդպիսի տղամարդիկ կարող են «ղեկավարման վահանակը» կիսվել զուգընկերուհու հետ, բայց անհրաժեշտության դեպքում միշտ կլինեն Ձեր կողքին:
4. Ապրիլին ծնված տղամարդը
Ապրիլին ծնված տղամարդիկ տարբերվում են բարությամբ, ջանասիրությամբ և մանրուքների հանդեպ ուշադրությամբ: Նրանք իրենց առջև լուրջ նպատակներ են դնում և վաղ թե ուշ հասնում են դրանց:
Հարաբերություններում այս տղամարդիկ բավական քաղաքավարի են, հանգիստ և պատասխանատու: Նրանց կանայք գիտեն, որ նրանց ետևում՝ ինչպես պարսպի ետևում:
Եթե Ձեր կողքին կա ապրիլին ծնված տղամարդ, բաց չթողնեք նրան:
5. Մայիսին ծնված տղամարդը
Մայիսին ծնված տղամարդը մտածում և գործում է արագ: Կա միայն մեկ խնդիր․ չնչին անհաջողություն, և նա կարող է կորցնել գործի հանդեպ ամբողջ էնտուզիազմը: Ընդ որում՝ նրանք կարող են ծիծաղել սեփական սխալների վրա, լոյալ են քննադատությունների հանդեպ:
Այս ամսին ծնված մարդիկ տարբերվում են առաջնորդի որակներով, չնայած գերադասում են միայնակ աշխատել, այլ ոչ թե խմբով:
Այսպիսի տղամարդը փնտրում է այնպիսի երկրորդ կես, որը, ինչպես ինքը, կլինի նվիրված և շփվող:
6. Հունիսին ծնված տղամարդը
Հունիսին ծնված տղամարդիկ լուրջ ուշադրություն չեն դարձնում շրջապատի կարծիքին: Նրանք գիտեն սեփական ուժեղ կողմերը և կարիք չունեն կողքից սեփական կարևորության հաստատման, հենց այդ պատճառով էլ նրանք հազվադեպ են բարկանում և չգիտեն, թե ինչ է նախանձը:
Նրանք դիվանագետ են և հրաշալի հոգեբան: Իրենց հրաշալի են տիրապետում ծայրահեղ իրավիճակներում:
Այսպիսի տղամարդը չի կարող հարաբերություններ կառուցել այնպիսի կնոջ հետ, որն անընդհատ քննադատում է: Նա կարիք ունի այնպիսի կնոջ, որը կգնահատի իր ինտելեկտն ու հմայքը:
Շարունակությունն այստեղ՝ Տղամարդու ծննդյան ամիսը կհուշի, թե ինչ է Ձեզ սպասվում հարաբերություններում