Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատակիցները հողաշերտի տակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, գանգեր: 

Կատարվածի մասին հիվանդանոցի ադմինիստրացիան տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից պետք է ժամանեն ոստիկանության ծառայողները:

Հիվանդանոցի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացի ասել են, որ այս հատվածը խորհրդային տարիներին եղել է գերեզմանատուն և, հավանաբար, դրա արդյունքում է հայտնաբերվել այդ ամենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել