Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ ու գանգեր. Shamshyan.com


15:03 , 4 նոյեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատակիցները հողաշերտի տակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, գանգեր: 

Կատարվածի մասին հիվանդանոցի ադմինիստրացիան տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից պետք է ժամանեն ոստիկանության ծառայողները:

Հիվանդանոցի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացի ասել են, որ այս հատվածը խորհրդային տարիներին եղել է գերեզմանատուն և, հավանաբար, դրա արդյունքում է հայտնաբերվել այդ ամենը: