Սեր Դևիդ Ֆրեդերիկ Ատենբորոն ամենահայտնի նատուրալիստ-հաղորդավարներից մեկն է։ Նա վայրի բնության մասին բազմաթիվ հաջողված հաղորդումներ է ստեղծել, որոնք շարունակում են աշխարհի տարբեր անկյուններից հազարավոր հեռուստադիտողների էկրանների դիմաց հավաքել։ Վերջերս նա ուսումնասիրություններ է կատարել խորհրդավոր ձնեմարդու հնարավոր նախնիների մասին։ Նրա սենսացիոն հայտարարությունը կարող է տարիներ շարունակ չբացահայտված հանելուկի բանալի դառնալ։

Պրիմատները, որոնց շնորհիվ առաջացել է յեթիի մասին միֆը, դարձել են հաղորդավարի «Յոթ աշխահ, մեկ մոլորակ» հաղորդման հերթական սերիայի հերոսները։

Նատուրալիստը կարծում է, որ մարդու հնագույն նախնիները, միգուցե, նախնիներ են հանդիսացել նաև ձնեմարդկու համար։

Ոսկեգույն, բարակ քթով կապիկը վայրի բնության մասին սերիալում է հայտնվել, և նրան դիտել է արդեն 8,6 միլիոն հանդիսատես։ Չնայած որ հնարավոր է յեթիի հետ կապի առկայությունը, պիմատի հասակն իրականում ընդամենը 50 սմ է։

Սեր Ատենբորոն ասում է, ո Չինաստանի ձյունոտ անտառներում ապրող կենդանիները նրա ամենասիրելիներն են դարձել։ Մինչ սա նա կենդանիների մասին կարդացել էր սակայն ուսումնասիրություններ երբեք չէր կատարել։

Վախը մեծ աչքեր ունի, հետևաբար ավելի քան հնարավոր է, որ հենց այդ պրիմատները մարդկանց աչքերին երևացած լինեն անտառնեում, հետևաբար նաև «եթիներ» դարձած լինեն։

Բրիտանացի կենդանաբան Ջոյն Գուդոլը 45 տարի շարունակ ուսումնասիրում է Տանզանիայի Գոմբե-Սթրիմ ազգային պարկի շիմպանզեներին։ 1974-ից ի վեր երկու խումբ կապիկներ իսկական քառամյա պատերազմն են մղել, որն ավարտվել է խմբերից մեկի ոչնչացմամբ։ Նման այլ դեպք երբևէ չի գրանցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել