Հայտնի է, որ օրենքի առջև բոլորն են հավասար։ Կա նաև չստուգված տեղեկատվություն այն մաիսն, եր կոռուպցիայի դեմ պայքարողները իրենք են կաշառք վերցնում, իսկ բարոյականություն քարոզողները՝ «ձախ գնում»։ Նման մի դեպք էլ վերջերս պատահել է Ինդոնեզիայում՝ ամենախիտ բնակեցված իսլամական պետությունում։ Այնտեղ ամուսնության և ընտանիքի պաշտպանության վերաբերյալ օրինագիծ մշակած պետական գործչին բամբուկով մտրակել են՝ ապօրինի սիրային կապեր հաստատելու համար։

Ինդոնեզական Աչեխ շրջանի իսլամական խորհրդի անդամ Մուխլիս բին Մուհամեդին 28 մտրակի հարված են հասցրել։ Հենց այդ պատիժն էր նա, որպես օրենսդիր, սահմանել նրանց համար, ովքեր կդավաճանեն ամուսական կյանքում։ Մուհամեդի սիրուհուն 23 հարվա են հասցրել՝ որպես թույլ սեռի փոքրիկ «զիջում» անելով։

Աչեխ շրջանը Ինդոնեզիայում միակն է, որտեղ մարդիկ փորձում են ապրել շարիաթի կանոններին համապատասխան։ Ընտանիքի և բարոյականության դեմ կատարվող հանցագործությունների մեծ մասով զբաղվում է աշխարհիկ իշխանությունը, իսկ հոգևոր իշխանությունը խորհուրդ է հավաքում և լուծում պատժի հարցը։

Մուխլիս բին Մուհամեդը ընտանեկան դավաճանության դեմ օրենքի հեղինակներից մեկն է։ Այդ օրենքում մարմնական պատիժներ ու տուգանք է նախատեսվում դավաճանության համար։ 46-ամյա տղամարդը առաջիններից մեկն էր, ում նկատմամբ այդ պատիժը կիրառվեց։

Մինչ այդ բարձր հեղինակություն և պատիվ ունեցող օրենսդրի ներկայացուցչին հայտնաբերել են քաղաքային լողափի կողքին՝ մեքենայի մեջ սիրուհու հետ սիրով զբաղվելիս։ Պարոն Հուսայնի Վահաբը՝ Աչեխ շրջանի քաղաքապետի փոխարինողը, լրագրողներին հարցազրույցներից մեկում հայտնել է, որ խորապես մտահոգված է գործընկերոջ պահվածքի պատճառով։

Հրապարակայնորեն պատիժը կիրառելուց հետո Հուսայնին խոստացել է, որ խայտառակ կերպով կվտարի Մուխլիսին խորհդից։

Հարկ է նշել, որ ամուսնական դավաճանությունը միակ հանցագործությունը չէ, որի համար Աչեխ շրջանում հարվածներ են հասցնում։ Այդպիսի հանցագործություններ են համարվում նաև միասեռական կապերը, ազարտային խաղերը, ալկոհոլային խմիչքների առևտուրն ու օգտագործումը։

Ինդոնեզիայում, համեմատաբար, բավականին մեղմ օրենքներ են գործում հավատքի և բարոյականության խախտումների դեպքում։ Շատ երկրներում, օրինակ, հոմոսեքսուալնեի համար անգամ մահապատիժ է նախատեսված։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել