Կան շատ պարզ միջոցներ, որոնց միջոցով հնարավոր է պարզել այս կամ այն օրգանի վիճակը: Սիրտը «նենգ» օրգան է: Այն կարող է տևական ժամանակ ցույց չտալ իր խնդիրները, կարող է անխափան աշխատել, ու մի օր էլ հանկարծ ինֆարկտ է լինում:

Այս փոքրիկ հնարքի միջոցով կարելի է պարզել սրտի վիճակը:

Փոքրիկ տարայի մեջ սառը ջուր լցրեք, կարելի է նաև սառույցով և ձեռքերը պահել դրանում 30 վայրկյան:

Եթե մատների ծայրերը գունատվում են կամ կապտում են, նշանակում է՝ արյան շրջանառության հետ խնդիրներ կան:

Սրտի աշխատանքը կախված է մի շարք գործոններից՝ ժառանգականություն, քաշ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ընդունվող դեղորայք, սթրես: Արյան վատ շրջանառությանը առաջին հերթին արձագանքում են  մատների ծայրերը, քիթը և ականջները․ դրանք թուլանում են, կորցնում են զգայունությունը, բորբոքվում են:

Արյան վատ շրջանառությունը վերջնագիր չէ, այն կարելի է լավացնել սննդի միջոցով:

Սրտի աշխատանքը  լավացնում են հետևյալ մթերքները.

Սխտորը կանխում է աթեորսկլերոզի զարգացումը, իջեցնում է ճնշումը,  արյունատար անոթները մաքրում է խոլեստերինից:

Ձկան յուղը օրգանիզմից հեռացնում է վատ խոլեստերինը:

Կոճապղպեղը կանխում է արյան թանձրուկների առաջացումը:

Կտավատի սերմերը կարգավորում են զարկերակային ճնշումը:

Սառը ջրի օգնությամբ իրականացված ստուգումը կարող է ընդհանուր տեղեկություն տալ սրտի վիճակի մասին:

Սրտի հետ խնդիրների առաջացման դեպքում պետք է անհապաղ  խորհրդակցել սրտաբանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել