Times.am-ը գրում է.
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը Լոնդոնում կայացած «Քաղաքական օրակարգի ձևավորում. Բրիտանա-ադրբեջանական հարաբերությունները Եվրոպայի համատեքստում» ֆորումի ժամանակ հայտարարել է.
«Այսօր Ադրբեջանը հանդիսանում է աշխարհիկ, բարգավաճող և հարուստ երկիր, որն ունի բարձր ինտելեկտուալ ներուժ»:
Նա նշել է, որ անկախության տարիների ընթացքում Ադրբեջանը քաղաքական, տնտեսական, մշակությաին, սոցիալական կյանքում մեծ ձեռքբերումների է հասել:Մամեդովը փաստել է, որ վերջին տասնամյակի ընթացքում Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը եռակի անգամ աճել է, աղքատության մակարդակը 49% տոկոսից իջել է 6% տոկոսի, իսկ գործազրկությունը նվազել և հասել է 5,2%-ի: Ադրբեջանի տնտեսությունը ներկայումս 46-րդ տեղն է զբաղեցնում «Մրցունակության համաշախարհային ինդեքսի» 46-րդ տեղը, իսկ Հարավային Կովկասի ընդհանուր տնտեսության 75%-ը:
Ամենևին չթերագնահատելով մեր հարևան երկրի ողջ կարողությունը և տնտեսական հզորությունը փորձենք հասկանալ, թե որքանով է այս ամենը համապատասխանում իրականությանը:
Ադրբեջանն ունի ինտելեկտուալ մեծ ներուժ, սակայն այնտեղ սոցիալական հիմնական խնդիրներից է կրթության ցածր մակարդակը: Ըստ ՄԱԿ-ի տվյալների միջնակարգ կրթություն ունի Ադրբեջանի բնակչության միայն 60%-ը: Եվ միայն 17%-ն ունի բարձրագույն կրթություն: Եթե փորձենք համեմատության մեջ տեսնել այս ցուցանիշները տարածաշրջանի մեջ, ապա միևնույն տվյալների համաձայն ՀՀ-ում միջնակարգ կրթություն ունի բնակչության 71%-ը, իսկ բարձրագույն կրթություն՝ 52%-ը: Այսպիսի ինտելեկտուալ մեծ ներուժից դժվար թե բրիտանացիները ցնցվեին:
Ադրբեջանի ՀՆԱ-ն եռակի աճ է արձանագրել: Այո, պարոն Մամեդովը չի խաբել, սակայն ի՞ նչ է դրանից փոխվել շարքային ադրբեջանցում կյանքում:
Տնտեսական աճը մեծապես կապված էր ՕՈՒՆ (ուղղակի օտարերկրյա ներդրումներ) ներիների հոսքի մեծացմամբ, որոնց 2/3 մասը ուղղված էր նավթագազային սեկտորին: Ադրբեջանի տնտեսության արագ տեմպերով աճը չի ապահովագրել մի շարք տնտեսական հիմնախնդիրներից, որոնք այսօր առկա են և համարվում են հետագա զարգացման հիմնական խոչընդոտները:
Տնտեսության կարևորագույն խնդիրներից առաջնայինը թերև տնտեսության առավելագույն կախվածությունն է նավթագազային սեկտորից, որը ենթադրում է նաև կախվածություն նավթի համաշխարհային գներից: Արտաքին ցնցումների պարագայում տնտեսությունն ամբողջապես կաթվածահար կլինի:
Տնտեսական հետազոտությունների կենտրոնի հաշվարկներով՝ աշխատունակ բնակչության մեկ շնչի ապրուստի համար անհրաժեշտ նվազագույնը կազմում է 166,66 մանաթ (ադրբեջանական 1 մանաթը կազմում է 1,27 ԱՄՆ դոլար կամ 0,95 եվրո), իսկ Ադրբեջանի նվազագույն աշխատավարձը 85 մանաթ է, որն անշուշտ, բավարար չէ գոյությունը քաշ տալու համար:
Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների պատճառով Ադրբեջանից բավականին մեծ էր արտագաղթի տեմպը, որն ուղղված էր հիմնականում դեպի Ռուսաստան: Այնտեղից փոխանցվող տրանսվերտները դեպի Ադրբեջան տարեկան հասնում էին 1,5-2,5 մլրդ դոլարի, ինչը կազմում էր ընտանեկան սպառման մոտ 40%-ը, իսկ մինչ նավթային եկամուտների թռիչքային աճը՝ ՀՆԱ-ի 30%-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ