«Մենք մեր մասին» ամսագրի՝ 2007-ի համարում Նիկոլ Փաշինյանն ասում է. «Այսօր հաճախ են խոսում լրագրողական էթիկայի մասին։ Խորհուրդ եմ տալիս այդ էթիկայով զբաղվել կարտոֆիլի քարոզով, այդ էթիկան մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք և ինքներս ենք որոշում էթիկայի սահմանները»։

Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր մասնագիտություն ունի էթիկա, սակայն լրագրությունը մյուսներից տարբերվում է նաև նրանով, որ առանց էթիկայի լրագրություն գոյություն չունի, լրագրությունը հենց էթիկական հարց է, առաջին հերթին՝ ասել ճշմարտությունը։

Եվ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը և դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, հաճախ են բողոքում մամուլի հարձակումներից։ Եթե նրանք իրոք զոհ են մամուլի անարդար հրապարակումների, ապա այն պատճառով, որ այդ հրապարակումներն առաջնորդվում են Նիկոլ Փաշինյանի հռչակած սկզբունքով՝ էթիկան մեզ վրա չի տարածվում, մենք ազատ մարդիկ ենք: Առանց էթիկայի հակալրագրության հիմնադիրներից մեկն է հենց Նիկոլ Փաշինյանը։ Իսկ հիմա էլ այդ առանց էթիկայի, առանց կոդեքսի գործելաոճը նա աշխատեցնում է երկրի ղեկավարի պաշտոնում։
2007-ին Փաշինյանը Վազգեն Մանուկյանին բանսարկությամբ թիրախ դարձրեց այն պատճառով, որ Մանուկյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին ամեն պահ հիշեցնում էր կեղծարարություն. Փաշինյանը պաշտպանում է մի մարդու թեկնածությունը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, որը, ընտրությունները կեղծելով 1995, 1996 թվերին, երկիրը մտցրեց կեղծիքներով իշխանությունը պահելու ցիկլի մեջ։


Ամբողջական նյութը այստեղ՝ Հերթը հասավ Վազգեն Մանուկյանին. իշխանություն առանց էթիկական կոդեքսի կամ ներքին հակամարտության խորքային պատճառները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել