Բելառուս երգիչ Ռուսլան Ալեխնոն, որը 2008 թվականին մասնակցել է հանրահայտ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, չի անցել ռուսական «Ձայնը» հեռուստանախագծի կույր լսումների փուլը, գրում է РИА Новости-ն:

Նախագծի կույր լսումների ժամանակ Ալեխնոն կատարել է Ռայմոնդ Պաուլսի և Անդրեյ Վոզնեսենսկիի «Подберу музыку» երգը:

«Մենք շատ վաղուց ենք ծանոթ: Դու հիասքանչ երգիչ ես: Չեմ հասկանում՝ ինչպես չճանաչեցի քեզ: Ների՛ր ինձ»,- իր մերժումը մեկնաբանել է երգչուհի Պոլինա Գագարինան:

Ժյուրիի մյուս անդամները՝ Վալերիյ Սյուտկինը, Սերգեյ Շնուրովը և Կոնստանտին Մելաձեն, իրենց մերժումը մեկնաբանել են նրանով, որ կատարման մեջ յուրօրինակություն չեն զգացել:

Մելաձեն Ալեխնոյի կատարումը ռեստորանային երգչի կատարման հետ է համեմատել, իսկ ահա Վալերիյ Սյուտկինը որոշել է փոքր-ինչ մեղմել իրավիճակը՝ ասելով, որ ռեստորանային կատարման ոչ մի տարր չի զգացել:

Կուլիսների ետևում երգիչը խոստովանել է, որ դա պետք էր անել, որպեսզի 60 տարեկանում չզղջար, որ մրցույթին չի մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել