1in.am-ը գրում է.

Facebook սոցցանցի դուրսբերումը բորսային շուկա օգնել է կալիֆոռնիական Սան Մատեո շրջանին ռեկորդ սահմանել ԱՄՆ-ում աշխատավարձի մակարդակով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Պարբերականն ուշադրություն է դարձրել Աշխատանքի վիճակագրության ամերիկյան բյուրոյի տվյալներին, համաձայն որոնց՝ 2012-ի չորրորդ եռամսյակում Սան Մատեոյում միջին շաբաթական աշխատավարձը բարձրացել է 107 տոկոսով՝ հասնելով 3240 դոլարի (տարեկան 168 հազար դոլար): Համեմատության համար նշվում է, որ նույն ժամանակահատվածում միջին շաբաթական աշխատավարձը Մանհեթենում կազմել է 2107 դոլար (տարեկան մոտ 110 հազար դոլար):

Բյուրոն չի պարզաբանել, թե ինչու են Սան Մատեոյում այդպես կտրուկ բարձրացել աշխատավարձերը, սակայն ԶԼՄ-ները աշխատավարձերի աճը կապել են Facebook-ի՝ բորսային շուկա դուրսբերման հետ: Սոցցանցի կենտրոնակայանը գտնվում է Կալիֆոռնիայի Մենլո Պարկ քաղաքում, որը դասվում է Սան Մատեո շրջանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել