Չինացի Չժու Սենկայուն 6 տարեկանում դժբախտ միջադեպի կիզակետում հայտնվեց. նրա ընկերներից մեկը պատահական քարով հարվածեց նրա գլխին, ու այդ օրվանից տղան այլևս չի մեծանում։ Ինչպե՞ս է այդպես ստացվել, ու հիմա քանի՞ տարեկան է նա։ 

Ամեն ինչ սկսվեց, երբ ծնողները քարի հարված ստացած Չժուին տեղափոխեցին հիվանդանոց։ Նրա գլխին արյան հետքեր չկային, բայց երեխան շուրջ 3 օր տաքության մեջ էր ու չէր հանգստանում։ Բժիշկները հետազոտություն անցկացնելուց հետո հասկացան, որ գլխուղեղում արյուն է հավաքվել, որն անհրաժեշտ է արագ հեռացնել։ Վիրահատությունը բարեհաջող ընթացավ, ու թվում է, թե ամեն ինչ նորմալ էր, սակայն ժամանակի ընթացքում ծնողներն ավելի շատ տարօրինակություններ գտան։ 

Արդեն 10 տարեկանում նրանք հասկացան, որ իրենց որդին ոչ մի կերպ չի մեծանում։ Ի տարբերություն իր հասակակիցների՝ նա շարունակում է նույն դեմքով շրջել ու կարծես մնալ նույն 6 տարեկանի մարմնում։ Նրանք որոշեցին նորից դիմել բժշկի։ Այս անգամ պարզվեց, որ տղայի մեծանալու համար պատասխանատու հորմոնը վնասվել է ու այլևս չի գործում, և տղան ամբողջ կյանքում մնալու է 6 տարեկանի մարմնում։ 

Այժմ Չժուն 34 տարեկան է։ Թվում է, թե հրաշալի է, նա երբեք չի մեծանում ու կարող է ընդմիշտ մանուկ մնալ, սակայն այդքան էլ այդպես չէ։ Չժուն շատ խնդիրների մասին է պատմում։ Նա նշում է, որ իր օրգանիզմի զարգացումն անգամ մնացել է 6 տարեկան երեխայի օրգանիզմի զարգացման փուլում։ 

Ամենամեծ խնդիրն այն է, որ Չժուն սեռական զարգացում անգամ չի ապրել։ Նա ստիպված չի կարողանում ամուսնանալ, չի կարողանում սիրահարվել ու ի սրտե սիրել ինչ-որ մեկին։ Դրա արդյունքում նա մահանալու է՝ այդպես էլ սերունդ չտալով։ Չժուն ցավով է նայում, որ իր հասակակիցները երեխա են ունենում, սակայն նա գիտակցում է, որ երբեք այդ բերկրանքը չի ապրելու։ 

Չնայած այս ամենին՝ Չժուն շարունակում է լավատես մնալ։ Նա նշում է, որ այն ժամանակ, երբ բոլոր իր հասակակիցները կծերանան, նա կմնա նույն փոքր երեխան՝ հավերժ երիտասարդ։ Նա հավատում է, որ, ուրեմն, իրեն այդպես էր վիճակված ապրել ու մնալ պատմության մեջ որպես հավերժ մանուկ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել