Խոյ

Օրը Խոյերին թույլ է տալիս մեծ ծրագրեր կազմել, որոնք գրագետ մոտեցման դեպքում միանգամայն իրագործելի կլինեն: Որպես նախաձեռնության ապահովագրություն կարող է լինել գործընկերային միությունը, որևէ միության անդամակցությունը, իրավունքի հարցերում իրազեկությունը: Կարող է կարևոր լինել մասնագիտական ինքնաիրացման թեման: Հաջողակությունը և կանաչ լույսը շատ դեպքերում համակցվում են թակարդների հետ:

Ցուլ

Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս մոռանալ մանրուքների մասին և կենտրոնանալ սկզբունքային կարևորության հարցերի վրա: Առաջին պլանում կարող են հայտնվել ֆինանսական կամ այլ անվտանգությանը, պայմանագրերի երկարացմանը, փոխադարձ պարտականությունների ճշտմանը կամ վերակառուցմանը վերաբերող թեմաները: Չարժե հետաքրքրող ծրագրերն առանց վերահսկողության թողնել:

Երկվորյակ

Երկվորյակներին անհրաժեշտ է համապատասխանել կանոններին և ստանդարտներին: Հնարավոր է՝ ստիպված լինեք արդարացնել ուրիշի սպասելիքները, հետևել մասնագիտական, սոցիալական, բժշկական կամ այլ նորմերի: Ամուսնական հարաբերություններում արժե հաշվի նստել ամուսնու ճաշակի հետ: Զիջողականությունը, հավատարմությունը, օրինապահությունն իրենց լիովին կարդարացնեն, ընդ որում՝ ամենատեսանելի ապագայում:

Խեցգետին

Խեցգետինների համար կարևոր է հաղթահարել ծուլության կամ անփութության գայթակղությունը, տրամադրվել աշխատանքի անհրաժեշտ տեմպի, շփման ոճի, որակի մակարդակի: Սկսելով չափավոր հաջողություններից՝ օրվա վերջում զգալի արդյունքի կհասնեք: Նման մոտեցումը հավասարապես արդյունավետ է աշխատանքում, տնային հոգսերում, հիվանդությունների բուժման, ցանկացած այլ ոլորտում: Ձեր ջանքերն ամեն դեպքում անիմաստ չեն անցնի:

Առյուծ

Առյուծների ձեռքերում այսօր կհայտնվեն ազդեցության կարևոր լծակները, սակայն դրանցից լիակատար օգտվելուն կարող է խանգարել անձնական դիրքորոշումը: Մասնավորապես, ձեզ կարող է վստահությունից զրկել անկայուն տրամադրությունը, վատ ինքնազգացողությունը, անկեղծ արտահայտվելու, ամբողջությամբ վստահելու անհնարինությունը: Իրադարձությունների ճիշտ ընկալմանը կարող են խոչընդոտել երբեմնի վիրավորանքները, չիրականացված հավակնությունները:

Կույս

Կույսերի ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել ընտանեկան հանգամանքները, տան, անշարժ գույքի, բազային երկարաժամկետ նախագծի հետ կապված գործընթացները: Ծրագրայինից բացի՝ այսօր հնարավոր է նաև իրադարձությունների այլ ընթացք, հավանականություն կա խափանումների, թյուրիմացությունների, մասնակի կորուստների, հետընթացի: Կարող է վերագնահատման ենթարկվել ամուսնությունը:

Կշեռք

Կշեռքներին սպասվում է բարենապաստ օր, որը թույլ կտա կենտրոնանալ գլխավորի վրա, ամփոփել միջանկյալ արդյունքները, ևս մեկ հրապուրիչ հնարավորություն ստանալ: Շատ բան կթելադրվի հանգամանքների կողմից, սակայն ի զորու կլինեք դրանք ի նպաստ ձեզ ծառայեցնելու: Հնարավոր է՝ կարողանաք գլուխ հանել առանց ուրիշի օգնության: Կկարողանաք գնահատականների անձնական համակարգ հաստատել, գտնել անհրաժեշտը, ազատվել ավելորդից:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում շտապել նախաձեռնություններում, կարևոր է ամեն ինչ նորովի կշռադատել: Ակտուալ է նշանակալի իրերի, մարդկանց, նախագծերի, հարաբերությունների անկողմնակալ գնահատումը: Ծրագրելով ծախսերը՝ արժե օբյեկտիվորեն նայել ձեր հնարավորություններին, գնահատել անձնական և գործընկերային բյուջեն: Գնումներում կարևոր է հայտարարված գնին համապատասխան որակը:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար կարևոր օր է, որը կարող է տրամադրություն ստեղծել ամբողջ ամսվա համար: Հնարավոր են նոր հիմնավորված ծրագրեր՝ կապված սիրելի աշխատանքի, հոբբիի, սոցիալական գործունեության, անձնական կյանքի հետ: Հավանական են հաջող գնումները: Ծայրահեղ կարևոր է կողմնորոշվել անհատական արժեքային համակարգի հարցում: Արժե ճշտել անձնական իմիջը, նպատակները, վարքագիծը: Օգտակար է գիտակցել սեփական տաղանդները:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում լքել իրենց շրջանակի սահմանները: Օրը հարմար է ներքին նշաձողի ձևավորման, հարաբերությունները, ծրագրերը, զգացմունքները հավասարակշռության բերելու համար: Հարմար պահ է հենակետը ճշտելու, ավելորդից, օտարից հրաժարվելու համար: Լավ կլինի վստահություն ունենալ գործընկերոջ նկատմամբ, իսկ ղեկավարների համար՝ վստահել իրենց թիմին: Կարելի է գնահատել բարեփոխումներ անելու հեռանկարները:

Ջրհոս

Ջրհոսների համար օրը բարենպաստ է, նախևառաջ, ռազմավարական առումով: Անհատական նախաձեռնություններն ավելի լավ է հետաձգել. շտապելով ձեզ կարող եք անշահեկան լույսի ներքո ներկայացնել: Դրա փոխարեն արժե անել հնարավոր ամենը՝ ձեր ծրագրերի ճշգրտման, ձևավորման համար, նշանակալի հարաբերությունների ամրապնդման, գործերի կայունացման համար: Հնարավոր են հաջող գնումներ:

Ձկներ

Օրը կարևոր է այն Ձկների համար, որոնք պատասխանատվություն են կրում, կարիերա են անում, փոխում են ոճը, նրանց համար, ովքեր փնտրում են իրենց կոչումը, նպատակներ են դնում, ամուր հարաբերություններ են կառուցում, արդարություն են որոնում: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է հրաժարվել պատրանքներից, օբյեկտիվ իրականությունն անձնական հակումներից բարձր դասել, ընդունել կանոնների, ստանդարտների, սահմանափակումների համակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել