Aravot.am-ը գրել է.
Ինչպես տեղեկացրել էինք քիչ առաջ Գյումրու Սավոյան փողոցի բնակիչները դիմել էին Aravot.am-ին` բողոքելով, որ սարսափազդու այդ կառույցը բերում, մտցնում են իրենց քթների տակ, այսպիսով սգավորների տրամադրությունը ակամայից իրենց վզին փաթաթելով ու իրենց հոգեկան հիվանդ դարձնելով: Բնակիչները առաջարկում են վերանայել դիահերձարանի տեղը: Aravot.am–ը այս թեմայի շուրջ լսեց նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի պարզաբանումները:
Վերջինս կես կատակ-կես լուրջ ասաց. «Հիմա ի՞նչ անենք, Գյումրու դիահերձարանը Թուրքիայում հիմնե՞նք: Քաղաքի որ մասում էլ տեղադրեինք, պիտի բողոքեին, տանեինք մարզային հիվանդանոցի նախկին շենք, էնտեղից պիտի բողոքներ լսեինք, տանեինք օդանավակայան, օդանավակայանի տնօրենը պիտի կռվեր: Դիահերձարանը արյան փոխներարկման բանկի նախկին շենքում պիտի լինի, բողոքելն էլ, ես արդեն բնակիչներից ոմանց ասել եմ, բացարձակ իրենց իրավունքն է: Բնակիչները պիտի ի նկատի ունենան, որ դա լաց ու կոծի հիմնարկ չէ, սուսուփուս հիմնարկ է, իհարկե մի հաճելի հարևանություն չէ, բայց ոչ թափոններ են լինելու, ոչ էլ հակաէկոլոգիական է: Դիահերձարանը մեծ դարպասներ է ունենալու, ու դրանից այն կողմ ոչ բնակիչները, ոչ էլ քաղաքի հետաքրքրասերները ոչինչ չեն տեսնելու»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ