Pastinfo.am-ը գրում է․

Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը երգիչ Գրիգորի Լեփսին ավելացրել է այն մարդկանց ցուցակում, որոնց արգելվում է այցելել երկիրը: Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Գրառման մեջ նշվում է, որ որոշումն ընդունվել է պետական անվտանգության հաստատությունների գնահատման և ներգաղթի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի երկրորդ մասի հիման վրա: Արգելքը մտցվել է անորոշ ժամկետով:

Մայիսին Գրիգորի Լեփսը հայտնվել էր Լիտվայում անցանկալի անձանց ցուցակում: Ինչպես պարզաբանել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Դարիուս Սկուսավիչիուսը, նման որոշման պատճառ է դարձել «այն, ինչում նրան մեղադրել են ԱՄՆ-ում»:

Երգիչը ԱՄՆ-ի գանձապետարանի կողմից սև ցուցակում է հայտնվել 2013 թվականին. ամերիկյան իշխանությունները կասկածել են ռուսաստանցի երգչին «Братский круг» հանցավոր խմբի հետ կապ ունենալու մեջ: Իսրայելը և Ուկրաինան նույնպես մերժել են Լեփսի մուտքն իրենց տարածք՝  նրա «Ռուսաստանի ագրեսիվ արտաքին քաղաքականությանը» ցուցաբերած աջակցության պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել