Հայազն Կուսակցության  հայտարարությունը կամավորական ջոկատ ստեղծելու վերաբերյալԲաքվի ռազմատենչության, ինչպես նաև արտաքին ուժերի շահագրգռությամբ սանձազերծված սպառազինությունների մրցավազքի, նաև Հայաստանի քաղաքական վերնախավի դիվանագիտական, ներքաղաքական կոպիտ սխալների պատճառով Արցախյան անավարտ թողնված պատերազմի վերսկսման հավանականությունը օրեցօր մեծանում է և որևէ ժամանակ կարող է պատուհաս դառնալ: Հակառակ իշխող վարչակազմի ազգային-քաղաքական անպիտանությանը` «Հայազնը» հավատում է, որ պատերազմական նոր փուլում Հայոց հաղթանակը կլինի վերջնական, ընդհուպ մինչև Բաքվի կողմից դեռևս վերահսկվող հայկական ողջ տարածքի ազատագրում, Կուր և Արաքս գետերով բնական և անվտանգ սահմանի ամրագրում: Հաղթանակ կարող է կերտել միայն իր անելիքը իմացող և բավարար կամք դրսևորող բանակը, որի կորիզը գաղափարական և կամավորական զորամիավորներն են: Դա մեկ անգամ ապացուցվել է արցախյան ճակատում: Իսկ սպառազինության էապես բարձր մակարդակը էլ ավելի է կարևորում մարտիկների կամային և գիտակցական որակները: Պատերազմական սպառնալիքի պայմաններում «Հայազնը» կոչ է ուղղում հայրենապարտ և քաղաքացիապես գործուն երիտասարդությանը այսօրվանից նախապատրաստվել հավանական պատերազմին կազմակերպված մասնակցելուն` մասնավորապես կազմավորել կամավորական ջոկատներ: Հույս ունենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կօժանդակի կամավորական շարժմանը, կնպաստի միավորների ուսուցմանը, անհրաժեշտության դեպքում դրանց կտա պահեստազորի ստորաբաժանումների կարգավիճակ, իսկ մարտական գործողությունների հավանական վերսկսման դեպքում կընդգրկի գործող բանակի կազմում: Այդ նպատակով «Հայազնն» ինքն էլ նախապատրաստում է իր անդամ և համակիր երիտասարդների կազմից ձևավորել կամավորական ջոկատ: Դիմում ենք Պաշտպանության նախարարությանը մեր նախագծին աջակցելու և կամավորական ջոկատի մարտական ուսուցումը կազմակերպելու խնդրանքով:
Հայազն Կուսակցության վարչություն 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել