Tert.am-ը գրել է.

Հենիխ Մխիթարյանի՝ «Լիվերպուլ» տեղափոխության «ոդիսականը» շարունակվում է: Անգլիական ակումբը չի դադարում ջանքեր գործադրել՝ Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպանին ձեռք բերելու համար, հայտնում է «The Times»-ը:


Նշվում է, որ ակումբները չեն կարողանում համաձայնության գալ Ուկրաինայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուի տրանսֆերային արժեքի հարցում, իսկ ինքը՝ հայ ֆուտբոլիստն առայժմ չի միացել «հանքափորներին» և Հայաստանում է:

«Շախտյորը» պատրաստ է բաժանվել Մխիթարյանից՝ միայն 30 միլիոն եվրոյի դիմաց, սակայն այդ գինը բոլորովին ձեռնտու չէ «Լիվերպուլին»: Եթե Ուկրաինայի չեմպիոնները մի փոքր իջեցնեն Հենրիխի տրանսֆերային արժեքը՝ «մերսիսայդյան» ակումբը կարող է անմիջապես ձևակերպել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել