Սուպերմոդել Հայդի Քլումը Instagram-ի իր էջում ցուցադրել է իր ավանդական Հելոուինի երեկույթի համար հանդերձանքի պատրաստման գործընթացը:
Քլումն ընտրել է այլմոլորակայինների փորձերի զոհի կերպարը. նրա հանդերձանքը բաղկացած է արհեստական կաշվից, արնաշաղախ մերկ մկաններից, լարերից և թափանցիկ սաղավարտից, որի տակ երևում է կեղծ ուղեղը:
Նրա զույգը երիտասարդ ամուսինն է՝ երաժիշտ Թոմ Քաուլիթցը: Նա իր հերթին տիեզերագնացի հանդերձանք է ընտրել:
Հայդի Քլումն ամեն տարի Հելոուինի երեկույթ է կազմակերպում, և նրա հանդերձանքներն ամենասպասվածներից են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել