News.am-ը գրում է.

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, որը դեռ չի մակագրվել։ Այս տեղեկությունը Գուլանյանը հաստատեց NEWS.am-ի հետ զրույցում։

«Արդեն երկար ժամանակ է` գրել եմ դիմումը, բայց դեռ ընթացք չկա»,-նշեց Գուլանյանը՝ հավելելով, որ սա իր առաջին դիմումը չէ։

Նա հայտնեց, որ նպատակ ունի տեղափոխվել բիզնես ոլորտ․ «Ցանկանում եմ տեղափոխվել միջազգային բիզնես ոլորտ, գիտարտադրական ոլորտ, որն ինձ հոգեհարազատ ոլորտ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել