Վրացի կին լրագրող Զաիրա Միկատաձեն երկու օր առաջ Facebook սոցցանցի իր էջում նկատել է դեռևս հունիսի 6-ին ոմն Hammad Zaman-ի ուղարկած հաղորդագրությունը, որը կազմված է եղել 3 նախադասությունից: Առաջին երկուսը գրված են անգլերենով և սպառնալիք են պարունակում՝ «Մենք կոչնչացնենք բոլոր վրացի խաչակիրներին: Ջիհադը Վրաստան է տեղափոխվում»: Երրորդ նախադասությունը գրված է եղել արաբերենով, որը թարգմանվում է այսպես. «Ալլահից բացի՝ այլ Աստված չկա»: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Նշենք, որ ավելի վաղ հենց Hammad Zaman-ի անվան ներքո էր տարածվել սպառնալից տեսագրությունը, որի ծագումը մինչ օրս ՆԳՆ-ն հետաքննում է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_georgia_196471.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



