Այսօր շոուբիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկի` Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի հարսանիքն է: Րոպեներ առաջ նորահարս Հռիփսիմեն դուրս եկավ հայրական տնից, որին բացառիկ կարգով հետևեց esyes.am-ը:

Տեղեկացնենք, որ այս պահին զույգն ուղևորվում է եկեղեցի` Աստծո օրհնությամբ պսակադրվելու, որին դարձյալ հետևելու ենք: Այնպես որ, սպասեք նոր թարմացումների:

Զույգի մշտապես գաղտնի պահված սիրո պատմությունն ու հարսանիքի բացառիկ լուսանկարներն ու լուսաբանումը վստահված է միմիայն «Ե՞ս Yes!»-ին: Դե ինչ, սպասեք մեր հուլիսյան համարին ու կարդացեք Մարտինի ու Հռիփսիմեի հետ արված ծավալուն հարցազրույցն ու հարսանեկան բոլոր մանրամասները: 
Իմացիր Հռիփսիմեի ու Մարտինի սիրո պատմությունը հենց սիրածդ ամսագրից` «Ե՞ս Yes!»-ից:
Մեր ողջ խմբագրակազմը շնորհավորում է նորապսակներին, մաղթում ամուր ու ներդաշնակ ընտանիք: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել