Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում անցկացվող «Միջնորդական 6-րդ համաժողովի» բացման արարողության ժամանակ  անդրադարձել է արցախյան հակամարտությանը։

Չավուշօղլուի խոսքերով, Թուրքիան կողմ է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի օկուպացված տարածքների խնդիրը» լուծվի դիվանագիտական ճանապարհով և ՄԱԿ-ի ԱԽ-ի ու Եվոպայի խորհրդի ընդունած որոշումների շրջանակներում:

«Խնդրի կարգավորման համար այս տարի  ավելի շատ ջանք ենք գործադրելու»,-ասել է Չավուշօղլուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել