Մի անգամ ես գնացքով գնում էի երիտասարդ կնոջ և նրա կրծքի երեխայի հետ: Ես նայում էի այդ տանջված մայրիկին և նրա բղավող փոքրիկին ու հասկանում, որ երեխա ունենալ չեմ ուզում և վերջ:

Մայրության մասին մտածելն անգամ ինձ սարսափեցնում էր:

Ինչո՞ւ որոշ մարդիկ չեն ուզում երեխա ունենալ:

семья без детей

1. Մայրական բնազդի բացակայություն

Որոշ կանանց դեպքում երեխա ունենալու ցանկությունը նույնիսկ 30 տարեկանից հետո չի արթնանում: Սա չի նշանակում, որ այդպիսի մարդիկ ատում են երեխաներին և զզվում հղիությունից: Նրանք իրենց երջանիկ և լիարժեք են զգում առանց երեխայի:

2. Հիշողություն

Ըստ հոգեբանների՝ մայրանալու ցանկությունն արթնանում է բոլոր աղջիկների դեպքում սեռահասունացումից հետո: Մինչև 25 տարեկանը կինն արդեն ինքն էլ է հավատում, որ երբեք չէր ուզում մայր դառնալ:

3. Ֆինանսական խնդիրներ

Երբ հազիվ ես ծայրը ծայրին հասցնում, երեխայի հարցը հերքվում է, քանի որ բժշկությունը, առողջ սնունդը և մանկական լավ իրերը մեր օրերում թանկ արժեն:

не хочу детей

4. Անպտղություն

Շատ հաճախ երեխա ունենալ չցանկանալու և ամպագոռգոռ հայտարարությունների հետևում ֆիզիկական անկարողություն է թաքնված:

5. Ծանր մանկություն

Եթե աղջիկը լավ հարաբերություններ չի ունեցել ծնողների հետ, երեխա ունենալ չցանկանալը մանկական վնասվածքների հետևանք է: Դրա հետևանքով ձևավորվում է բացասական պատկերացում ընդհանրապես մայրության նկատմամբ:

беременность

6. Վախ պատասխանատվությունից

Որոշ կանանց համար կարևոր է փոքր աղջիկ մնալ, ում կամակորություններին բոլորը տեղի են տալիս: Այդպիսի անձինք պատրաստ չեն ինքնուրույն որոշումներ ընդունել, պատասխանատու լինել արարքների համար և լուծել խնդիրները:

7. Կողքիդ ճիշտ տղամարդ չէ

Երբեմն մայրությունից հրաժարվելու պատճառն այն է, որ ոչ ոք չի ուզում լքված լինել, այն էլ՝ երեխայի հետ:

8. Ծննդաբերելու վախ

Այս վախի պատճառը կարող է լինել վատ ժառանգականությունը, հիվանդությունները, թույլ օրգանիզմը: Ամենատարածված փաստարկներից մեկը արտաքին տեսքի և կազմվածքի փոփոխությունն է ծննդաբերությունից հետո: Այս մտավախությունները ցանկացած կին ունի, և ոչ բոլորն են պատրաստ ռիսկի դիմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել