Ամերիկացի երգչուհի, պարուհի և մոդել Normani-ին կրկնել է թոփ մոդել Նաոմի Քեմփբելի անկեղծ հանդերձանքը, որով նա լուսանկարվել է 1990-ականներին: Քեմփբելի նկարի կրկնօրինակը հայտնվել է Normani-ի Instagram-ի էջում:
Սև-սպիտակ բնօրինակում Քեմփբելը ընձառյուծի պրինտով լողազգեստով է, ձեռնոցներով, նույն պրինտով բարձրակրունկ երկարաճիտք կոշիկներով և սև բերետով: Իր ֆոտոշարքում Normani-ին ճշգրտորեն կրկնել է հայտնիի և հանդերձանքը, և կեցվածքի դիրքը: «Քեմփբել-1991», մակագրել է նա հրապարակումը:
Երգչուհու երկրպագուները ոգևորությամբ են արձագանքել պարոդիային: «Ասա մեկը, ով կարող է ավելի լավ անել դա», «Oh, աստված իմ: Ինչպե՞ս կարելի է այդքան կատարյալ լինել», գրել են նրանք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել