Tesadasht.am-ը գրում է.
Թուրքական «Թարաֆ» թերթը տեղեկացնում է, որ Դիարբեքիրում պատմական Ջեմիլփաշա առանձնատունը կվերածվի քաղաքային թանգարանի: 125-ամյա առանձնատունը քաղաքային թանգարանի վերածելու համար վերակառուցողական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել օգոստոսին: Թանգարանում ներկայացվելու է քաղաքի բազմամշակույթ կյանքը, փոխանցում է«Ermenihaber»-ը:
Քաղաքային թանգարանի մեջ է ընդգրկվելու նաև հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցուն կից եկեղեցապատկան կառույցը, որտեղ կցուցադրվեն հայկական մշակույթի, արվեստի նմուշներ:
Թերթի տեղեկացմամբ` Դիարբեքիրի քաղաքապետարանի և Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի միջև համաձայնագիր է ստորագրվել, որով պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ թանգարանի մեջ ընդգկվող եկեղեցու կառույցում պետք է ցուցադրվեն Դիարբեքիրի հայկական կենցաղը արտացոլող պատմական իրեր, փաստեր, նյութեր:
Նշվում է, որ Դիարբեքիրը Ստանբուլից հետո առաջին քաղաքն է, որտեղ հայերի մասին պատմող թանգարան է լինելու: