Դուք երբևէ եղե՞լ եք այնպիսի հարաբերություններում, որում ինչ էլ որ անում էիք, միևնույն է, ոչինչ չէր ստացվում: Դուք սիրում էիք նրան, բայց նա Ձեզ խելագարության էր հասցնում: Եվ վերջապես վիրավորանքներից և հիասթափություններից հետո դուք բաժանվեցիք:
Մի՞թե չէիք ցանկանա նախօրոք իմանալ՝ կստացվե՞ն Ձեզ մոտ հարաբերությունները, թե՞ ոչ, որպեսզի խուսափեք վատ վերջաբանից: Եթե դուք վստահում եք աստղաբանությանը, ապա կարելի է պարզել կամ ծայրահեղ դեպքում իմանալ, թե ինչին պետք է պատրաստ լինեք:
Հետևյալ 12 զույգն ամենավատն են կենդանակերպի տեսանկյունից
Խոյ և Ցուլ
Խոյերը չափազանց կամային են, իսկ Ցլերը` համառ, այդ պատճառով խնդիր է առաջանում, այն լուծելը գուցե շատ բարդ լինի: Ցլերը մշտապես ցանկանում են իմանալ, թե հարաբերությունների որ փուլում են իրենք, իսկ դա չափազանց նյարդայնացնում է Խոյին: Բաժանվելիս Խոյը ցանկանում է ուղղակի հեռանալ և մոռացվել, իսկ Ցուլն անընդհատ բացատրություններ է պահանջում:
Ցուլ և Աղեղնավոր
Ցուլը նախընտրում է ժամանակ անցկացնել ընտանեկան հանգիստ միջավայրում, իսկ Աղեղնավորին մշտապես ինչ-որ արկածներ են անհրաժեշտ: Ցլերն ուղղակի չեն դիմանում Աղեղնավորների հսկայական էներգիային: Վերջիններս էլ սովորաբար ամեն ինչ լուրջ չեն ընդունում և ուսերի հետևում հարաբերությունների հարուստ փորձ ունեն:
Երկվորյակներ և Այծեղջյուր
Այդ միությունն իսկական աղետ է: Երկվորյակները շատ են սիրում ուրախ և մշտական զրույցներ, իսկ Այծեղջյուրները ծայրաստիճան աշխատասեր են և սիրում են պլանավորել իրենց կյանքի յուրաքանչյուր մանրամասնը: Այծեղջյուրներին բնորոշ չէ ինքնաբուխությունը, ինչը շատ է ձանձրացնում Երկվորյակներին:
Խեցգետին և Ջրհոս
Խեցգետինները մեծ տնակյացներ են, իսկ Ջրհոսները ազատասերներ են: Խեցգետինները կարիք ունեն իմանալու, որ իրենց սիրում են, այդ պատճառով նրանց կնյարդայնացնի Ջրհոսների` իրենց սխալները մատնանշելու և քննադատելու հակումը:
Առյուծ և Կարիճ
Կարիճը չի գովի և հաճոյախոսություններ չի անի Առյուծին, որին դրանք այնքան անհրաժեշտ են: Առյուծներն իրենց սքանչելի են համարում, ինչը չի համապատասպանում Կարիճներին, որոնք սովորաբար խանդոտ են:
Կույս և Աղեղնավոր
Նրանցից ոչ մեկը հակված չէ լուրջ հարաբերությունների: Աղեղնավորները չափազանց անհոգ են (Կույսերի կարծիքով) և չեն մտածում, թե իրենց արարքներն ինչպես կարող են վիրավորել ուրիշների զգացմունքները: Երբ նրանք մի քանի շաբաթով անհետանում են, դա Կույսերի համար նորմալ չէ:
Կշեռք և Կույս
Կույսերը հակված են քննադատելու Կշեռքներին, ինչը վերջիններիս ստիպում է կասկածել իրենց ուժերին: Կույսերը միշտ պետք է իրավացի լինեն, և դա շատ է ազդում նյարդերի վրա: