Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում են տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, ինչպես նաև 2017 թ. հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը:

Քիչ առաջ ԱԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ նրանց և հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, ԱԺ այլ պատգամավորների, ՔԿ ներկայացուցիչների հանդիպումը։

Հիշեցնենք, որ 2017 թ. հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր ինստիտուտի մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված: Նրա սպանության համար մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը:

Հիշեցնենք նաև, որ սևազգեստ մայրերը պահանջում են տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված իրենց զինվոր-որդիների սպանության հանգամանքների արդար քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել