Tert.am-ը գրում է.

Սփյուռքում վերջին 40 տարիների ընթացքում փակվել է 226 հայկական դպրոց․ այս խնդիրը մեծացնում է ուծացման հավանականությունը։  Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գրող, հրապարակախոս, բարերար Հովսեփ Նալբանդյանը։

«Պատճառները տարբեր են` սկսած աշխարհաքաղաքական խնդիրներից մինչև սփյուռքում կատարվում է ներքին միգրացիա։ Հայերը գնում են մի երկիր, չեն հարմարվում միջավայրին, ասում են՝ զավակս թող հայկական կրթություն չստանա, անգլերեն կամ ֆրանսերեն սովորի, մենք, միևնույն է, տանը հայերեն ենք խոսում։ Այսպես՝ կամաց-կամաց կանգնում են ձուլման խնդրի առաջ»։ 

Նալբանդյանի խոսքով՝ պետք է ստեղծել համահայկական հիմնադրամ՝ փրկելու հայկական դպրոցները փակվելուց.

«Ցավոք բարեսիրական կազմակերպությունները մինչև օրս դեմ են այդ ծրագրին, քանի որ ամեն մեկն իր անձնական շահն ու մոտեցումն ունի»:

Նալբանդյանը Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասին խոսելիս վկայակոչում է իսրայելական փորձը, նշում է՝ հրեական դաստիարակությունը սկսում է ընտանիքից․

«Չկա մի հրեա, որն ԱՄՆ-ում չգնա իսրայելական դպրոց, չսովորի լեզուն ու չառնչվի հրեական մշակույթի ու ավանդույթների հետ։ Հարգելով Պետության աշխատանքը, այսօր նաև Զարեհ Սինանյանի աշխատանքը՝ պետք է ասեմ. երբ իրենք ասում են՝ մենք թիկունք ենք կանգնում Սփյուռքին, հարց է առաջանում՝ ինչո՞վ եք թիկունք կանգնում։ Հայապահպանությունը խաղալիք բան չէ։ Բարի կամքը բավական չէ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել