Ազատ էներգիայի պակասի գլխավոր, եթե ոչ միակ պատճառը շլակներով օրգանիզմի լցված լինելն է, ինչը, բացի ամենից, բոլոր հիվանդությունների առաջին պատճառն է:

Մարդու մարմինն իր մեջ պահում է մահացած բջիջների մասնիկներ, սպիտակուցային և ճարպային զանգված: Այդ աղբը խանգարում է օրգանիզմի նորմալ գործելուն, խոչընդոտում է բջիջների «շփմանը»՝ նվազեցնելով դրանցով իրար փոխանցվող էլեկտրական ազդանշանների ուժը:

Ավելորդ քաշի, հիվանդություննների, ծերացման, ընկճախտի, վատատեսության, կենսական ուժի բացակայության պատճառն անգրագիտությունն է:

Պատճառը պարզ է՝ ոչ ճիշտ սնվելը: Բայց նույնիսկ խիստ բուսակերությունը ոչնչի չի բերի ճիշտ սնվելու սկզբունքները չիմանալու և չպահպանելու դեպքում: Այդ սկզբունքները շատ պարզ են, դրանք բնությունն է սահմանել:

Ջերմային մշակման ենթարկված սնունդն էքստրեմալ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար, քանի որ դրանում առկա ամբողջ արժեքավոր մասը ոչնչանում է:

Մարդիկ շատ լավ հետևում են արտաքին հիգիենային, իսկ ներքին մաքրության մասին քչերն են մտածում: Օրգանիզմը չի հասցնում մաքրել մնացորդները, ստիպված է ներծծել այդ ամբողջ աղբը: Որպես հետևանք՝ օրգանիզմում խցանումներ են առաջանում:

Օրգանիզմը հսկայական պահուստներ ունի, ուստի մարդը երբեմն դիմանում է մինչև 70 տարեկան, երբեմն՝ ավելի երկար: Սակայն ամեն ինչ իր վերջն ունի:

Սակայն նախկին առույգությունը վերադարձնել հնարավոր է:

Օրգանիզմը մաքրելու համար նախ պետք է մաքրել լյարդը: Դա պետք է անել աստիճանաբար, մի քանի փուլով․

Հաջորդական սնվել,

Ընտրողական սննդակարգ, մի շարք մթերքներից հրաժարում,

Հումակերություն:

Բացառապես բնական մթերքների օգտագործմանը միանգամից անցնելու դեպքում օրգանիզմը կարող է չդիմանալ կտրուկ փոփոխությանը, օրգանիզմին ժամանակ է պետք հարմարվելու համար: Պետք չէ ամեն ինչ միաժամանակ ուտել, այլ նախ՝ մի տեսակի մթերքներ, հետո՝ մյուս: Նախ՝ պետք է ուտել այն, ինչն ավելի հեշտ է յուրացվում: Խմել կարելի է միայն ուտելուց 15 րոպե առաջ կամ ուտելուց 2 ժամ հետո:

Երկրորդ փուլը, որին ցանկալի է հնարավորինս շուտ անցնել, ենթադրում է ոչ միայն մթերքների հաջորդական օգտագործում, այլև իրար հետ համադրվող մթերքներ: Միակ բանը, որը համադրվում է գրեթե ամեն ինչի հետ, թարմ կանաչին է, ուստի իդեալական տարբերակում մեկ ուտելու ընթացքում օգտագործվող մթերքների քանակը պետք է նվազագույնի հասցվի:

Մի շարք մթերքներ պետք է աստիճանաբար բացառել սննդակարգից՝

  • Հացաբույսեր,
  • Հացահատիկներ,
  • Սպիտակ ալյուրով մթերքներ,
  • Խմորիչով հաց,
  • Կաթ,
  • Պահածոներ:

Լյարդը լցվում է մազութանման զանգվածով, սոյան օրգանիզմում մնում է լորձի տեսքով, աղիների պատերը փառով են ծածկվում:Related image

Հատիկավորները շատ վատ հավասարակշռվող սպիտակուց են պարունակում: Ավելի լավ է՝ մսով սնվել, քան շիլաներով և մակարոնով:

Իսկ կաթը պարունակում է կազեին: Կաթը մարդու օրգանիզմում վերածվում է փայտի սոսնձի նման նյութի:

Սննդակարգում պետք է միայն բնական մթերքներ մնան՝

  • Թարմ, սառեցված կամ չորացված բանջարեղեն և մրգեր,
  • Ծովային ջրիմուռներ,
  • Ընկուզեղեն,
  • Արևածաղկի սերմեր,
  • Մեղր,
  • Եվ ոչ մի ջերմային մշակում, ամեն ինչ՝ հում վիճակում:

Սննդակարագը պետք է աստիճանաբար փոխել, որ օրգանիզմը հասցնի հարմարվել: Միկրոֆլորան լիովին վերափոխվում է մեկ տարում: Մինչև այս ժամկետի վերջը սննդակարգում այլևս չպետք է ոչ մի վերամշակված սնունդ մնա:

Իսկ ձմռանը կարելի է սննդակարգում ներառել ցորենի, եգիպտացորենի, լոբու, սիսեռի ծիլեր:

Պատրաստումը պարզ է՝

  • Վաղ առավոտից սերմերը թրջեք ջրում:
  • Երեկոյան դրեք քամոցի կամ մաղի մեջ, լվացեք, ծածկեք խոնավ թանզիֆով:
  • Առավոտյան կենդանի սնունդ կտեսնեք:
  • Եգիպտացորենը և լոբին պետք է մեկ օր թրջել և նույնքան կամ ավելի երկար թողնել մնա՝ երբեմն լվալով:

Ցորենը և եգիպտացորենը կարելի է հում վիճակում ուտել: Ցորենի ծիլերը բուժիչ հատկություն ունեն: Դրանք պետք է լավ ծամել, բայց եթե ծամելիս ռետինանման զանգված է ստացվում, այդ տեսակը հարմար չէ, պետք է ուրիշ տեսակ գտնել:

Լոբազգիները պետք է լցնել եռացող ջրի մեջ և միայն հասնցել եռման ջերմաստիճանի:

Ինչպես կենարար ջուր պատրաստել՝

1. Նախ՝ պետք է ջուրը հասցնել եռման ջերմաստիճանի և արագ սառեցնել սառը վաննայում: Այսպիսի ջուրն ավելի օգտակար է, քան պարզապես եռացածը:

2. Կաթսայի մեջ 5-7 սև կայծքար դրեք, ծածկեք թանզիֆով և թողեք երկու օր: Հետո ջուրը զգուշությամբ ուրիշ տարայի մեջ դատարակեք, ներքևի 2-4 սմ շերտը պետք է թափել:

Այս ջուրը բուժիչ հատկություններ ունի:

3. Ստացված ջուրը դրեք սառցարանը: Հենց կաթսայի վրա առաջին սառուցը հայտնվի, ջուրը լցրեք տարայի մեջ, նորից դրեք սառցարանը:

Վերջին սառեցումը պետք է անել հենց պլաստմասե տարայով: Երբ ջուրը երկու երրորդով սառչի, սառույցի մեջ անցք արեք և թափեք մնացած ջուրը: Սպասեք, մինչև սառույցը հալվի սենյակային ջերմաստիճանում, արդյունքում կստացվի բարձրագույն որակի ջուր:

4. Եթե օղականման մագնիս ունեք, դրա միջով անկացրեք ջուրը՝ կառուցվածքն ավելի ամրապնդելու համար: Ստացված ջուրը բուժիչ հատկություններ ունի՝ մաքրում է օրգանիզմը և երկարատև օգտագործման դեպքում ազատում է մի շարք հիվանդություններից: Դրա հատկությունների պահպանումը սահմանափակվում է մոտ 7 ժամով:

Մեծ քանակությամբ օսլա պարունակող մթերքներն օրգանիզմին ոչինչ չեն տալիս՝ բացի դատարկ կալորիաներից և լորձից: Ահա թե որտեղից է գալիս մրսածությունը:

Հում սննդից հնարավոր չէ գիրանալ՝ անկախ օգտագործած կալորիաների քանակից:

Հում սննդի անցնելիս հին հիվանդությունները կարող են սրվել: Պետք չէ անհանգստանալ, դա նշանակում է, որ օրգանիզմն ազատվում է թափոններից:

Պարտադիր պետք է սննդակարգում ծովային ջրիմուռներ, ծաղկափոշի և կտավատի յուղ ներառել, ինչը կօգնի անցումային շրջանում փոխհատուցել անհրաժեշտ նյութերի ժամանակավոր պակասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել