Այս տղան բնիկ ամերիկացիների ընտանիքից է սերում: Բայց նրա ծնողները դժվարանում էին միասին ապրել: Ե՛վ հայրը, և՛ մայրը ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունեին, նրանք մշտապես վիճում էին:
Տղայի, նրա եղբոր և 2 քույրերի համար ծանր էր ապրել ընտանիքում, որտեղ ծնողները մշտապես ստորացնում էին իրար: Զարմանալի չէ, որ նա 12 տարեկանում սկսեց ծխել և ալկոհոլ օգտագործել:
Մեկ տարի անց նա իր առաջին հարաբերությունները սկսեց: 13 տարեկանում:
Ի վերջո, նրա ծնողները բաժանվեցին: Սիրելի պապիկը՝ միակ օգնականն ու հենարանը, մահացավ…
Մեր հերոսը շատ էր կարոտում և ընկավ ընկճախտի մեջ: Երաժշտությունը նրա միակ սփոփանքն էր:
20 տարեկանում նա ամուսնացավ: Նա ամենից շատ երազում էր, որ իրեն սիրեին, և ինքն իսկական ընտանիք ունենար, որն այդպես պակասում էր երեխա ժամանակ:
Ցավոք, ամուսնությունը երկար չտևեց և լուծարվեց:
Բայց նախկին կինը հասցրեց նրան ծանոթացնել Նիկոլաս Քեյջի հետ, և սկսվեց Ջոնի Դեպի՝ կինոդերասանի կարիերան:
Նրա կյանքի առաջին 20 տարիներն ամենաերջանիկ շրջանը չէին, բայց կարծես ճակատագիրը բոլոր կորուստները լիովին փոխհատուցեց, և հիմա Դեպը ապրում է ինչպես հեքիաթում։ Նա Հոլիվուդի լավագույն դերասաններից է: