ՖԻՖԱ-ն հրապարակեց վարկանիշային աղյուսակը

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 23 աստիճան եւ զբաղեցնում է 66-րդ տեղը։ Հուլիսի 4-ին հրապարակված նոր աղյուսակում Հայաստանի թիմն ուն 534 միավոր: Նախորդ ամիս Հայաստանի հավաքականն անցկացրել է աշխարհի առաջնության 2 ընտրական խաղ՝ Երեւանում նվազագույն հաշվով պարտվելով Մալթային եւ Կոպենհագենում 4:0 հաշվով հաղթելով դանիացիներին: Վարկանիշային աղյուսակի առաջատարը աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Գերմանիան երկրորդն է, իսկ Կոլումբիան շրջանցել է արգենտինացիներին՝ բարձրանալով երրորդ տեղ: Կովֆեդերացիաների Գավաթի հաղթող Բրազիլիան առաջադիմել է 13 աստիճան՝ հայտնվելով 9-րդ տեղում:

ՖԻՖԱ. վարկանիշային աղյուսակ 

1. Իսպանիա – 1532 միավոր

2. Գերմանիա – 1273

3. Կոլումբիա – 1206

4. Արգենտինա – 1204

5. Հոլանդիա - 1180

6. Իտալիա – 1142

7. Պորտուգալիա – 1099

8. Խորվաթիա – 1098

9. Բրազիլիա – 1095

10. Բելգիա – 1079

17. Ռուսաստան – 979

26. Չեխիա – 796

27. Դանիա – 788

52. Բուլղարիա – 596

66. Հայաստան – 534 

98. Վրաստան – 369

117. Ադրբեջան – 298

133. Մալթա – 236

Նյութի աղբյուր Realmadrid.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել