«Ժողովուրդ» թերթը գրում է․

«ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով սեպտեմբերի 25-ին մեղադրանք առաջադրեց ՀՀ նախկին ոստիկանպետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և հանցագործությունը պարտակելու համար: Այս քրգործում հիշատակվում են նաև Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի, Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամայանի ու մի շարք այլ բարաձրաստիճան ոստիկանների անունները:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հայտնի դարձել այն մասին, թե ինչպես է ՀՔԾ-ն բացել կծիկը: Ըստ իրավապահների շրջանում պտտվող լուրերի՝ Հովհաննես Թամամյանի ցուցմունքով է նախաքննական մարմինը դուրս եկել հետքի վրա ու կոնկրետ անձանց մեղադրանք առաջադրել: Եվ, ըստ էության, հաշվի առնելով ՀՔԾ-ին օժանդակելը` Թամամյանին ավելի մեղմ մեղադրանք է առաջադրվել: Թամամյանն ինքը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Իմ տեղը հարմար չէ… հետո»՝ անջատելով հեռախոսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել