Tert.am-ը գրում է.

Հոկտեմբերի 23-ին «Քառյակ մեդիա» ընկերության տնօրեն Արամ Անտինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ հեռուստահաղորդավար Անժելա Թովմասյանին առաջարկ է արվել «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել «Արմնյուզ» հեռուստաընկերություն:

«Կարևորելով ազատ մամուլի դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում ու խիստ դատապարտելով այն ճնշումները, որոնց թիրախը դարձան Անժելա Թովմասյանն ու իր լրատվամիջոցը՝ Անժելա Թովմասյանին առաջարկ ենք արել եթերից զրկված իր «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել «Արմնյուզ» հեռուստաընկերություն»,- գրել էր Արամ Անտինյանը:

«Արմնյուզ» հեռուստաընկերության առաջարկի, այն ընդունելու պատճառների և հետագա ծրագրերի մասին Tert.am-ը զրուցել է «Հայելու առաջ» հաղորդաշարի հեղինակ Անժելա Թովմասյանի հետ:

«Շնորհակալ եմ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, որ այս փուլում իրենց կողմից առաջարկ եղավ: Այլ առաջարկներ ևս ստացել եմ, բայց ընդունել եմ հենց «Արմնյուզի» առաջարկը մի քանի պատճառով. իրենց առաջարկն ինձ դուր եկավ այնքանով, որ հաղորդման ձևաչափի փոփոխություն չէր նախատեսվում, ինչպես նաև քննարկումների ընթացքում հասկացա, որ ազատության սահմանափակում չի լինելու»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:https://www.tert.am/am/news/2019/10/30/anzhela-armnews/3128420

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել