Հոլիվուդում չեղարկվել է «Տերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի պրեմիերան՝ Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: 

Առաջին ցուցադրությունը պետք է տեղի ունենար երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, «Չինական TCL կինոթատրոնում», որտեղ ավանդաբար անց են կացվում հոլիվուդյան շատ ֆիլմերի պրեմիերաները: Paramount Pictures կինոստուդիան հայտարարել է, որ ֆիլմի ցուցադրության առթիվ կայանալիք ընդունելության համար նախապատրաստված սնունդը որպես օգնություն կուղարկվի աղետից տուժածներին:

Մարտաֆիլմի ռեժիսորն է Թիմ Միլերը, պրոդյուսերն է օրիգինալ ֆիլմի հեղինակ Ջեյմս Քեմերոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել