Երաժիշտ Էդ Շիրանը դարձել է Մեծ Բրիտանիայի մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղը՝ գլխավորելով heatworld հրատարակության ամենամյա վարկանիշը, տեղեկացնում է RIA Novosti-նDivide համաշխարհային շրջագայության շնորհիվ Shape Of You հիթի 28-ամյա հեղինակը կրկնապատկել է իր եկամուտը՝ 94 մլն ֆունտ ստեռլինգից, որը նա ուներ 2017 թվականին, մինչև 170 միլիոն:
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է 30-ամյա դերասան Դենիել Ռեդքլիֆը, որը հայտնի է Հարրի Փոթերի դերով: 2019 թվականին նա վաստակել է 90 մլն ֆունտ ստեռլինգ: Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է One Direction-ի նախկին մեներգիչ Հարրի Սթայլսը (25 տարեկան)՝ 64 մլն ֆունտ ստեռլինգ եկամուտով: Վարկանիշում նաև հայտնվել են դերասանուհի Էմմա Ուոթսոնը (57 միլիոն ֆունտ ստեռլինգ), գերմոդել Քարա Դելևինը (39,5 միլիոն ֆունտ ստեռլինգ), Ռիտա Օրան (17 միլիոն ֆունտ ստեռլինգ) և ուրիշներ: Ընդամենը ցուցակում տեղ են գտել 30 բրիտանացի հայտնիներ։