Սիամական երկվորյակների ծնունդը հասարակության շրջանում միշտ մեծ հետաքրքրություն է առաջացնում, նախկինում՝ հատկապես։ Նրանց համարում էին հրեշներ և գումարի դիմաց ծաղրուծանակի էին ենթարկում հանրության առջև։ Ռոզա և Ժոզեֆա Բլաժեկ քույրերը ևս չեն կարողացել փախչել այդ «խայտառակությունից»։
Մեկ մարմնում
Աղջիկները ծնվել են 1878թ. չեխ գյուղացիների ընտանիքում։ Չնայած միատեսակ արտաքնին՝ նրանք բնավորությամբ խիստ տարբերվում էին միմյանցից։ Ռազան ավելի էներգետիկ էր, իսկ Ժոզեֆինան, ընդհակառակը, հանգիստ։ Նրանք շատ էին միմյանց սիրում։ Չեխ բժիշկները մշտապես հետազոտությունների էին ենթարկում նրանց։ Հարկ է նշել, որ այդ ժամանակ նման երկվորյակներին «հրեշներ» էին կոչում։

Հետազոտությունների ընթացքում պարզ դարձավ, որ աղջիկները զարգացման տեսանկյունից չեն զիջում հասակակիցներին։ Եթե մեկը քնում էր, մյուսը կարող էր թափառել։ Յւորաքանչյուրն ուներ սիրելի ուտեստը, և նրանք կարողանում էին տարբեր ժամերի սնվել։ Քայլում էին հերթով։ Մեկը «կրում էր» մյուսին, որի ոտքերն արդեն հոգնել էին։
Փարիզյան ներկայացումներ
Երբ լրացավ Ռոզայի ու Ժոզեֆինայի 13 տարին, ծնողներն աղջիկներին Փարիզ տարան՝ ֆրանսիացի մասնագետների մոտ։ Բժիշկները պարզեցին, որ քույրերի մարմիններն առանձնացնել չի կարելի։ Նրանց ողնաշարները ներաճել էին միմյանց մեջ՝ հասնելով մինչև գոտկատեղ։ Յուրաքանչյուրն ուներ իր սիրտը, թոքերը, սակայն ստամոքսն ու արտաքին սեռական օրգաններն ընդհանուր էին։

Փարիզում քույրերի մասին լուրերն արագ տարածվեցին։ Նրանք որոշեցին ցուցադրել հանրությանը, չնայած որ մինչ այդ ևս տոնավաճառներին աղջիկները ցուցադրվում էին։
Ռոզան և Ժոզեֆինան սովորեցին լավ պարել։ Քույրերը վալս էին պարում զուգընկերների հետ՝ չկաշկանդվելով այն փաստից, որ Ժոզեֆինայի աջ վերջույթը կարճ էր ձախինից։ Աղջիկները նաև սովորեցին տարբեր երաժշտական գործիքներ նվագել։
Փարիզում Բրաժեկ քույրերը մենեջեր ձեռք բերեցին։ Նրանց ներկայացումներն արդեն անցնում էին թատրոնում, որոնց հազարավոր փարիզեցիներ էին ներկա գտնվում։ 1893թ.՝ 2 տարի անց, աղջիկները մեկնեցին Ամերիկա։ Այնտեղ հաջողությունն այնքան մեծ չէր, որքան Եվրոպայում, այդ իսկ պատճառով քույրերը վերադարձան և սկսեցին շրջագայել եվրոպական մյուս երկրներում։
Խորհրդավոր հայրը
Աղջիկները մեծացան և սկսեցին հետաքրքրվել հակառակ սեռով։ Նրանցից մեկը՝ Ռոզան, առավել ակտիվ ու խիզախ էր, և 1909թ. լուրեր տարածվեցին, որ 31-ամյա Ռոզան հղի է։ Թե ով էր երեխայի հայրը, պարզ չէր, սակայն շշուկներ էին պտտվում, որ հայրը քույրերի մենեջերն էր։

Ռոզան ծննդաբերեց Պրահայում, բացարձակ գաղտնիության պայմաններում։ Լույս աշխարհ եկավ առողջ տղա, ում անվանեցին Ֆրանց։ Քույրերը կաթով էին կերակրում երեխային։
Երեք տարի անց աղջիկնեը բեմ վերադարձան, սակայն արդեն երեքով՝ Ֆրանցի հետ միասին։ Նոր շոուն անվանվեց «Մի որդու երկու մայրերը»։ Ժոզեֆինան նշանադրվեց, սակայն հարսանիք չկայացավ, քանի որ փեսան հանկարծամահ եղավ։
Վարագույրները փակվեցին
Քույրերը որոշեցին երկրորդ անգամ այցելել Ամերիկա, սակայն բախտ չվիճակվեց։ Տեղափոխվելուց մի քանի ամիս անց Ռոզան գրիպով վարակվեց, և երբ սկսեց ապաքինվել, Ժոզեֆինայի ստամոքսում ցավեր առաջացան։ Մասնագետները չէին կարողանում հստակ ախտորոշում տալ, և աղջիկը հայտնվեց կոմայի մեջ։

Բժիշկները սկսեցին մտածել քույրերի բաժանման մասին, հատկապես որ դա պնդում էր երկվորյակների հարազատ եղբայրը։ Նա այդ կերպ ցանկանում էր ստանալ քույրերից մեկի ժառանգությունը։ Սակայն դա տեղի չունեցավ։ 1922թ. սկզբում մահացավ Ժոզեֆինան, իսկ 12 ամիս անց՝ Ռոզան։
Երկվորյակների մահից հետո պարզ դարձավ, որ նրանք ամենևին էլ մեծ կարողության տեր չեն եղել։ Հայտնաբերվել է ընդամենը 400 դոլար։ Քույրերին թաղել են Չեխիայում՝ Չիկագո գերեզմանատանը։



