Tert.am-ը գրում է.

Եթե Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի գործում հանցավոր արարք չկա, ապա պետական մարմինները չպետք է պահի թելադրանքին տրվեն: Հետագայում նրանք են պատասխան տալու: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին և ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին:

«Իրավական կողմով գործին չեմ տիրապետում, բայց համարյա վստահ կարող եմ ասել, որ այս ամենը չէր լինի, եթե չլիներ ՍԴ-ի թնջուկը: Եթե դա չլիներ, դժվար թե Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայանը մեղադրյալներ համարվեին, և դատավարություն ընթանար: Ես հակված եմ կարծել, որ այս ամենն արվում է Հրայր Թովմասյանին խաղից հանելու նպատակով: Բոլորն էլ գիտեն, որ ոչ Արսեն Բաբայանն է հանցագործ, ոչ էլ առավել ևս Արա Բաբլոյանը»,- ասաց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել