Զինվոր
Ամենևին գիշեր չէ, լուսին է: Երկինքը քնքուշ է` մի բաժակ կաթի պես, իսկ դու, եղբայր, ժպտում ես` սիրահարվածի պես:
Եվ դու պատմում ես ինձ նրանց մասին: Նրանք քեզ ոգեշնչում են, զարդարում տունդ, մեր կյանքը զարդարում:
Բայց երևի նրանք շատ են, ընկերս, չափազանց շատ են այդ հեռավորները` և՛ մայր, և՛ հայր, և՛ կին, և՛ երեխաներ:
Դու երազում ես հանգիստ, իսկ ես խելոքի տեղ եմ դնում ինձ:
Ծերանալ
Ձյունոտ ստվեր,
Սպիտակ սիրտ, խեղճ արյուն, սիրտ երեխայի:
Օր
Օրերը տարբեր, թափանցիկ են որոշները, իսկ մյուսները
Ցուրտ են: Երկինքը, գրկաբաց ձեռքեր, պատրաստ ընդունել
Երկինքը:
Ծուլություն
Ես լուսամփոփը շպրտեցի այգի, որ այգում լույս լինի, և պառկեցի: Որոտը շուրջը ամեն ինչ ցնցեց: Քնած են իմ ականջները: Լույսը իմ դուռն է թակում:
Առանց երաժշտության
Լռակյացները ստում են - խոսի´ր:
Ես իրոք կատաղում եմ այն բանից, որ որոշ բաներ եմ ասում,
Որ իմ բառերը խեղդվում են`
Սխալմունք ծնելով,
Իմ թանկագին:
Ուժ
Ձեռքերը, ձեռքերը ճյուղեր են առանց տերևների, լար են` ծանր երկնքի և ծովային ծաղիկների, ձեռքերը պարզ են` նման նախշավոր սառնամանիքի:

Երեկո
Նույն օրն է` երեկոյացած: Թեթև, դու գրեթե աննկատ շարժվեցիր և այդքան թեթև, այդպես լուռ շարժվում են ծովը, ավազը: Մեզ հիացնում են իրերի կանգունությունը, և քարերի, և թափանցիկ երանգների, և ժամերի: Իսկ ստվերը անհետանում է, և նրա հետ կորում է տանջող համը ինչ-որ անհայտ բանի: Երեկո է, երկինքը մեծահոգությամբ է պատված: Շուրջբոլորը ամեն ինչ անշարժացել է կրակում, մարում է կրակը: Երեկո է: Ծովը, սակայն, ավելի է շողում և ինչպես հին ժամանակներում, դու կարող ես պառկել նրանում ու քնել:
Սեր
Թեթև, զգուշորեն նա պառկում է մայթին-
Մայթը տեղից պոկվում է հսկայական մեծ
Արագությամբ:
Նստում է հողին`
Թռնում է գետինը:
Հանգստանալ նա հույս ունի
Միայն իր երեխաների գագաթներին:
Համբերատար սպասում է նրանց:
Լավ գիտեմ.
Հուսահատությունը թևեր չունի,
Եվ սերն էլ չունի,
Դեմք չունեն,
Նրանք լուռ են,
Ես չեմ շարժվում
Ես նրանց չեմ նայում,
Չեմ ասում ոչ մի բառ,
Բայց և այնպես, ես ողջ եմ,
Որովհետև իմ սերն
Ու հուսահատությունը ողջ են: