«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Կապանում տեղակայված ՊՆ N զորամասը շուրջ 10 օր ինքննակամ լքած զինվորը գտնվել է: ժամկետային զինծառայողի այս խորհրդավոր պատմության վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ է հայտնել ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքով` զինվորի մայրը պատմել է, որ տղան տարօրինակ սովորություն է ունեցել. երբ ձեռքին գումար է եղել, մի քանի օրով անհետացել է: Նա, ըստ ՌՈ պետի, զորամասը լքելիս փող է ունեցել. 20 հազար դրամը եղբայրն է ուղարկել, եւս 5 հազարն էլ իր մոտ է եղել: Տղային գտել են Երեւանում:

Ա. Բաղդասարյանը մեզ տեղեկացրեց. «Զինվորը եւ ընկերը հիմա Ռազմական ոստիկանությունում են, ինքը մնացել է ընկերոջ տանը. ընկեր ասելով` ֆեյսբուքով են ծանոթացել, երեւի ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է` ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ»: Մնացած մանրամասները, ըստ ՌՈ պետի, բժշկական փորձաքննությունը կպարզի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել