Hraparak.am-ը գրում է.

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հանդիպել են ԱՄՆ եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Մարկ Էսպերն ու Զաքիր Հասանովը։ Հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, «Վճռական աջակցություն» առաքելության մեջ ներդրում ունեցած երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում։ Հիշեցնենք, որ այս կերպ է անվանվում ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությունը, որն իրականացվում է Արեւմտյան ռազմական բլոկի կողմից Աֆղանստանում։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել